Fast Shift-ը տարին նվերներով է ամփոփել իր օգտատերերի համար (Photo)


18:00 , 30 դեկտեմբեր, 2024
Fast Shift վճարահաշվարկային ընկերությունն Ամանորին ընդառաջ «Շնորհավո՛ր նվերդ Fast Shift-ից» նախաձեռնությամբ իր օգտատերերին նվիրել է 3 հատ iPhone 16 Pro, գումարային և անհատականացված այլ նվերներ։
Ընկերության նպատակն է նորարար և պարզ լուծումների շնորհիվ ձևավորել վճարումների նոր մշակույթ՝ ներդնելով ավելի թարմ ու ստեղծագործ գաղափարներ։ Ընթացիկ տարում Fast Shift-ն ընդլայնել է ծառայությունները՝ 100-ից դառնալով 350+, ներդրվել են նոր պրոդուկտներ, ինչպիսիք են՝ երկկողմանի միջազգային փոխանցումներ, հավելվածի միջոցով օնլայն վարկի ստացում՝ այլ կազմակերպությունների հետ համագործակցությամբ։ Հավելենք նաև, որ ծառայությունը միացել է Idram-ի միասնական QR համակարգին՝ օգտատերերին հնարավորություն ընձեռելով Fast Shift բջջային հավելվածով արագ վճարումներ կատարել շուրջ 22 000 վաճառակետերում QR կոդի սկանավորմամբ։
Fast Shift-ը տարին ամփոփել է հետևյալ արդյունքներով՝
Իդենտիֆիկացված օգտատերերի թիվն աճել է 567%-ով