Պուտինը հաստատել է կեղծ փաստաթղթերով միգրանտների Ռուսաստանում գտնվելու ժամկետները


22:51 , 28 դեկտեմբեր, 2024

Lurer.com-ը գրում է․

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հաստատել է այն միգրանտների գտնվելու ժամկետը, որոնք կեղծ փաստաթղթեր են ներկայացրել ռուսական անձնագիր ստանալիս։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

Խոսքը ռուսաց լեզվի իմացության, պատմության իմացության և Ռուսաստանի Դաշնության օրենսդրության հիմունքների մասին փաստաթղթերի կեղծման մասին է: Ընդունված օրենքի համաձայն՝ քաղաքացիությունից զրկված անձինք Ռուսաստանի Դաշնության տարածքում կարող են մնալ ոչ ավելի, քան 15 օր։