Անհետ կորածների հարցերով խորհրդարանական լսումներ կլինեն. Ալեն Սիմոնյան


15:12 , 28 դեկտեմբեր, 2024

Azatutyun.am-ը գրում է․

Կհրավիրվեն խորհրդարանական լսումներ, անհետ կորածների հարազատների հետ Ազգային ժողովում 2 ժամ տևած հանդիպումից հետո «Ազատությանը» հայտնեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

Նրա փոխանցմամբ՝ կհրավիրվեն համապատասխան գերատեսչություններից իրավասու պաշտոնյաներ, և անհետ կորածների հարազատներին հուզող հարցերը կդառնան քննարկման առարկան։

Անհետ կորածների հարազատները խորհրդարանում հանդիպման էին ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահ, 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի ղեկավար Անդրանիկ Քոչարյանի հետ, ինչի վերաբերյալ պայմանավորվածությունը երեկ էր ձեռք բերվել, երբ ժամեր շարունակ Բաղրամյան պողոտան փակ պահելուց հետո նրանց հանդիպեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը և խոստացավ կազմակերպել հանդիպում Քոչարյանի հետ։ Հանդիպմանը նաև խորհրդարանի խոսնակն էր ներկա։

Ամբողջական հոդվածը՝ այստեղ։