Լարսի անցակետ տանող ճանապարհը փակվել է բեռնատարների համար


10:52 , 28 դեկտեմբեր, 2024

Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը փակվել է բեռնատարների համար։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՌԴ–ում ՀՀ դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։

«Միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում տեղացող ձյան պատճառով Խաչի լեռնանցքը երկու ուղղություններով փակվել է բեռնատար տրանսպորտի համար»,– նշեց նա։

Թեթև մարդատար տրանսպորտի համար ճանապարհը մնում է բաց: