Ալեն Սիմոնյանի հետ անհետ կորածների հարազատների հանդիպումն ավարտվել է․ մանրամասներ


21:41 , 27 դեկտեմբեր, 2024
Lurer.com-ը գրում է․
Անհետ կորածների հարազատների հետ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի՝ 1 ժամից ավելի տևած հանդիպումն ավարտվել է։

Բանակցություններից հետո պայմանավորվածություն է ձեռք բերվել քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հետ վաղը՝ դեկտեմբերի 28-ին, հանդիպում անցկացնելու վերաբերյալ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ալեն Սիմոնյանը հանդիպել է անհետ կորածների հարազատների հետ և առաջարկել հանդիպումը շարունակել ԱԺ շենքի ներսում։ 

Բաղրամյան պողոտայում երթևեկությունը վերականգնվել է։

Անհետ կորած զինծառայողների ծնողները դեկտեմբերի 27-ին փակել էին Բաղրամյան պողոտան՝ պահանջելով հանդիպում 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի ղեկավար Անդրանիկ Քոչարյանի հետ։