Անկախության պայքարի առաջնորդը չի կարող մանրացնել իր դերակատարությունը և իրեն «սիմվոլ» հայտարարել


02:21 , 25 սեպտեմբեր, 2013

Ոմն Արսեն Լեւոնեան (եթէ իրականում ինքն է) «nrnak.com»-ում գրում է, թէ ես ինձ «անկախուեան սիմվոլ» եմ յայտարարել։ Անկախութեան պայքարի միջազգայնօրէն ճանաչուած առաջնորդը չի կարող մանրացնել իր դերակատարութիւնը եւ իրեն «սիմվոլ» համարել առաւել եւս՝ հայտարարել։ Սա հասկանալու համար մեծ խելք պէտք չէ։ Ես էս, ամենայն հաւանականութեամբ, դեղնակտուց փսլնքոտի բարբաջանքներին չէի անդրադառնայ, եթէ իրեն այնուամենայնիւ օգնել՝ սթափեցնել չկամենայի։ Բարդոյթաւորուածի ծնունդ ջհել, դու ո՞վ ես, որ Սախառովի անուն տաս, այն էլ հակադրես ինձ։ Այ «մեծ կայսրութեան» փնթի սիրահար, երբ ես բանտարկւում էի երկրորդ անգամ, այլախոհութեան դաշտում առաջին քայլերն անող Սախառովը դիմում էր աշխարհին 1974թ. իմ պաշտպանութեամբ յանդէս գալու կոչով։ Թշուառական, ես «Կռունկ» էլ էի երգում, բայց եւ գրում էի մեր ազատութեան երգերը, որոնք քո բոլշեւիկ տատ ու պապի համար այդպէս էլ հոգեհարազատ չդարձան։ 
Ուրեմն այսպէս․ դու, ամբարտաւան լածիրակ, կամ ցոյց ես տալիս, թէ երբ եւ որտեղ եմ ինձ էժանացրել ու կոչել «անկախութեան սիմվոլ» կամ էլ այստեղ քեզ շնորհուած իմ բնութագրիչներին աւելանալու է բոլոր ճշմարտասէր հայերի ջերմագին օրհնութիւնը (ոչ իմը) ծնողներիդ։ Ուրեմն, ցոյց ես տալիս ու ես եմ ներողութիւն խնդրում կամ՝ դու ես ներողութիւն խնդրում ու ծնողներիդ ազատում իրենց հասցեին քո շնորհիւ ստացուծ անուշ խօսքերի համար քեզ շնորհակալութիւն յայտնելու բերկրանքից։

Կից նյութն` այստեղ