00:52 , 25 սեպտեմբեր, 2013
Operativ.am-ը գրում է.
Սեպտեմբերի 24-ին, ժամը 22.18-ին ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Նոյեմբերյան ավտոճանապարհի 54-րդ կմ-ին տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները և «Թումանյանի ՃՇՇՁ» ԲԲԸ-ի աշխատակիցները մաքրել են ավտոճանապարհը դարձնելով այն երկկողմանի երթևեկելի:
Այս մասին հայտնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից: