Համացանցում կադրեր են հրապարակել կործանված ադրբեջանական ինքնաթիռի սրահից


19:03 , 25 դեկտեմբեր, 2024

Lurer.com-ը գրում է․

Համացանցում են հայտնվել «Ադրբեջանական ավիաուղիներ» (AZAL) ավիաընկերության օդանավի սրահում արված կադրերը՝ Ակտաուում (Ղազախստան) ավիավթարից հետո։

Հիշեցնենք, որ Բաքվից Գրոզնի թռչող ինքնաթիռը Ղազախստանի Ակտաու քաղաքում կործանվել է:

Նախնական տեղեկություններով՝ ինքնաթիռում եղել է 67 ուղևոր և անձնակազմի 5 անդամ։

Նշենք, որ կործանված ինքնաթիռի ողջ մնացած ուղեւորների թիվը հասել է 32-ի։