Հենրիխ Մխիթարյանը գրավեց «Մյունխեն 1860»-ի դարպասը


23:31 , 24 սեպտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Գերմանիայի գավաթի խաղարկության երկրորդ շրջափուլում Հենրիխ Մխիթարյանը կարողացավ գոլի հեղինակ դառնալ «Մյունխեն 1860»-ի դեմ խաղում:

Նա գրավեց դարպասը 107-րդ րոպեին: Խաղի հիմնական ժամանակն ավարտվել էր 0:0 հաշվով: