22:48 , 24 սեպտեմբեր, 20131in.am-ը գրում է.
Այս տարվա առաջին 7 ամիսներին Հայաստանում գրացվել է սլամոնելոզային վարակների 186 դեպք, որի 2/3-ը մինչև 14 տարեկանների մոտ` 124 դեպք: Սակայն միայն այս վարակները չեն, որ ավելի շատ տարածված են մինչև 14 տարեկանների շրջանում:
Նույնիսկ սուր աղիքային հիվանդությունների թվով առաջատարը հենց այդ տարիքային խումբն է: Ըստ Ազգային վիճակագրական ծառայության այդ ընթացքում Հայաստանում գրացվել է սուր աղիքային հիվանդության 5054 դեպք, որի կեսից ավելին` 3881 դեպքը, մինչև 14 տարեկանների շրջանում: Երրորդ հիվանդությունը, որի կեսից ավելին տարածված է մինչև 14 տարեկանների մոտ վարակային մոնոնուկլեոզն է` 214 դեպքից 145-ը:
7 ամսում Հայաստանում գրանցել է կապույտ հազի 17 դեպ, որից 16-ը մինչև 14 տարեկանների մոտ և հարակապույտ հազի 11 դեպք` բոլորը մինչև 14 տարեկանների մոտ:
Ընդ որում, անցած տարվա նույն ժամանակի համեմատ բոլոր հիվանդությունների գծով գրանցված դեպքերը նվազել են, բացառությամբ սուր աղիքային հիվանդությունների և կապույտ հազի: Սուր աղիքային հիվանդությունների գծով գրանված դեպքերի թիվը ավելիացել է և՛ մինչև 14 տարեկանների, և՛ ավելի մեծերի շրջանում, իսկ կապույտ հազով վարակվածներն անցած տարի նույն ժամանակում 4-ն էին, բոլորն էլ` մինչև 14 տարեկան: