Երևանում մեքենաներ են բախվել, որոնցից մեկը հայտնվել է մայթին․ վիրավորներ կան


22:39 , 23 դեկտեմբեր, 2024
Երեկ՝ դեկտեմբերի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։10-ի սահմաններում Ահարոնյան և Դրոյի փողոցների խաչմերուկում բախվել են «BMW» և «Volkswagen» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին։
 
Shamshyan-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել է Հերացու անվան Թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։
 
Ավելին՝ սկզբնաղբյուրում։