Մտնել, թե չմտնել


23:17 , 24 սեպտեմբեր, 2013

Մաքսային Միություն մտնելու հակառակորդների /միաժամանակ Եվրոմիության հետ Ասոցացման պայմանագիր ստորագրելու կողմնակիցների/ բերված բոլոր տնտեսական փաստարկները ընդհանուր առմամբ հետևյալն են
1. ՄՄ մտնելուց հետո կթանկանան գները, քանի որ ՌԴ-ում մաքսատուրքերը բարձր են քան ներկա Հայաստանի մաքսատուրքերը
2. Հայաստանի եղած-չեղած արտադրողները չեն դիմանա ռուսական ու բելառուսական որակյալ ապրանքների մրցակցությանը

Փորձենք հերթով պատասխանել: Առաջի փաստարկի շուրջ բերվում են բազմաթիվ բարդ հաշվարկներ, որոնք հասարակ մարդուն միայն մոլորության մեջ են գցում: Բայց առանց բարդ հաշվարկների հիմնվենք երկու պարզ փաստի վրա` առաջինը` ՀՀ-ում սպառվող ապրանքների զգալի մասը, այդ թվում կարևորագույն ապրանքները` գազը, բենզինը, ցորենը, ներմուծվում է հենց Ռուսաստանից, իսկ մաքսային սահմանը վերացնելուց հետո պարզ է, որ պիտի էժանանան, այլ ոչ թե թանկանան: Երկրորդը, հասկանալու համար թե ինչպես կփոխվեն գները անհրաժեշտ ընդհամենը համեմատել Ռուսաստանի և Հայաստանի գները, արդյունքում կտեսնենք, որ չհաշված Մոսկվայի, մնացած Ռուսաստանի գները մի բան ել ավելի ցածր են քան Հայաստանում:

Ու վերջում նշեմ, որ Եվրոպական երկրներում այդ նույն գները մի քանի անգամ բարձր են քան Հայաստանում: Կարծում եմ պարզ է, թե որ դեպքում կունենանք թանկացումներ...Առավել ևս, որ նույն եվրոպաից Հայաստան ներմուծվող ապրանքներ շատ քիչ են, նույն տեխնիկան, հագուստը կամ կահույքը ներմուծվում է ամեն տեղից, բացի Եվրոպայից:

Երկրորդ փաստարկին պատասխանելը նույն պես հեշտ է, եթե մեր ապրանքները չեն դիմանա ռուսականի մրցակցությանը, առավել ևս չեն դիմանա եվրապական ապրանքների մրցակցությանը, հակառակ դեպքում պիտի ընդունենք, որ ռուսական ապրանքները ավելի որակյալ են քան եվրոպականը!