Ռիհաննային մեղադրել են «ֆոնոգրամա» երգելու և թմրանյութերի ազդեցության տակ գտնվելու մեջ


21:56 , 24 սեպտեմբեր, 2013

Operativ.am-ը գրում է.

Բարբադոսում տևական հանգստից հետո երգչուհի Ռիհաննան վերադարձել է առօրյա. Նա զբաղված է River Island-ի հետ տողարկվող հավաքածուով, իսկ ներկայումս գտնվում է Ասիայում: Այնտեղ Սինգապուրում, օրերս երգչուհին ելույթ ունեցավ Ֆորմուլա-1-ի գրան պրիի շրջանակներում:


Այդ ելույթը բուռն արձագանք ստացավ հանդիսատեսի կողմից. Նրանց կարծիքով Ռիհաննան որոշ երգել կատարել է «ֆոնոգրամայի» օգնությամբ: Բացի այդ, նրանք պնդում են, որ երգչուհին գտնվել է թմրանյութի ազդեցության տակ:

Երևում է Ռիհաննան այնքան էլ տեղյակ չէ Սինգապուրում գործող օրենքներից. Այնտեղ թմրանյութ օգտագործելու համար կարելի է անգամ զրկվել կյանքից: