21:43 , 24 սեպտեմբեր, 20131in.am-ը գրում է.
Ստոկհոլմի տեխնոլոգիական համալսարանի գիտնականները հայտարարում են, որ սոցկայքերի մշտապես օգտագործումը կարող է նպաստել կարճաժամկետ հիշողության վատթարացմանը և խանգարել ուղեղին մշակել կարևոր տեղեկությունները: Այս մասին հաղորդում է Korrespondent.net-ը:
Բանն այն է, որ համացանցում երկար լինելն ուղեղին թույլ չի տալիս տեղ ազատել կարևոր տեղեկության համար: Սենսորային տեղեկություն մշակելիս, օրինակ՝ խոսք կամ տեսագրություն, ուղեղին մասնակիորեն անհրաժեշտ է աշխատանքային կամ կարճաժամկետ հիշողությունը: Այսպիսով, աշխատանքային հիշողության հնարավորությունները նվազում են:
Իսկ երբ մարդը փորձում է աշխատանքային հիշողության մեջ շատ տեղեկություն պահպանել, տեղեկության մշակման որակը նվազում է: