Ալեն Սիմոնյանի նոր լուսանկարները՝ Հնդկաստանից


23:21 , 18 դեկտեմբեր, 2024

Lurer.com-ը գրում է․


Պաշտոնական այցով Հնդկաստանում գտնվող ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն Ինստագրամի իր էջում նոր լուսանկարներ է հրապարակել, որոնցում պատկերված է փղին հեծնած։

Ավելի վաղ հայտնել ենք, որ Սիմոնյանը հանդիպել է Հնդկաստանի խորհրդարանի Վերին պալատի (Ռաջյա Սաբհա) նախագահ, Հնդկաստանի փոխնախագահ Շրի Ջագդիփ Դհանկարի հետ:

Զրուցակիցների քննարկման առանցքում են եղել միջխորհրդարանական հարաբերություններին, կրթական, տնտեսական եւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաներին վերաբերող հարցերը:

ԱԺ նախագահը շրջել է նաեւ Հնդկաստանի խորհրդարանի Վերին պալատի շենքում ու գրառում կատարել Պատվավոր հյուրերի գրանցամատյանում: