Ընտրություններից ու դրանցում Նիկոլի հաղթանակից հետո Հայաստանը լցվելու է ադրբեջանցիներով


15:20 , 18 դեկտեմբեր, 2024
Իլհամը բացահայտել է, թե կոնկրետ ինչ խնդիր է դրել Նիկոլի առաջ՝ հայտարարելով, որ շուրջ 300000 ադրբեջանցի պաշտոնապես դիմել է Հայաստանի ղեկավարությանը, որպեսզի իրենց վերադարձի, վերաինտեգրման համար պայմաններ ստեղծվեն: «Նրանք վերադառնալու իրավունք ունեն: Հայաստանի ղեկավարությունից դեռ պատասխան չենք ստացել, թե ինչպես են տեսնում ադրբեջանցիների՝ իրենց պատմական հողեր վերադառնալու գործընթացը»,-հայտարարել է Իլհամը Կիսելյովի հետ իր հարցազրույցում:

Իլհամը դժվար թե երկար սպասի, քանի որ Նիկոլն այդ հարցը կարող է լուծել ընտրություններից հետո: Հիմա դժվար թե ՔՊ-ն շտապի, քանի որ խնդիր ունի վերարտադրվելու, բայց թող ոչ ոք չկասկածի, որ ընտրություններից հետո, երբ Հակոբյան Աննան կվերարտադրվի, Իլհամը կստանա իրեն հուզող հարցերի բոլոր պատասխանները, որոնք կլինեն, բնականաբար, դրական:

Բայց շատ մեծ է հավանականությունը, որ Նիկոլն իր խառնածին եղբորն արդեն տեղեկացրել է, թե ինչպես են բավարարելու թուրքերի ցանկությունները, ուղղակի աղաչել է նրան ժամանակից շուտ չհանրայնացնել ամեն ինչ ու սպասել ընտրությունների ավարտին, ինչից հետո ոչ թե 300000, այլ 1 մլն ազերի էլ կարող է գալ ու բնակվել Երևանի սրտում:

Հասկանալի է, թե ինչու է Իլհամն այս թեման շահարկում. չի ցանկանում, որ որևէ արցախցի վերադառնա իր բնօրրան: Բայց Նիկոլի իշխանության պարագայում նման հարց չի էլ կարող բարձրանալ, քանի որ արցախների թիվ մեկ թշնամին Նիկոլն ու նրա օտարերկրյա հովանավորներն են, որնց աչքում արցախցիները ռուսական ազդեցության տարր են համարվում