Ռիթմի լավ զգացումը օգնում է ընթերցանությանն ու լեզուներ սովորելուն


19:12 , 24 սեպտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

ԱՄՆ Հյուսիսարևմտյան համալսարանի (Northwestern University) գիտնականները հետազոտել են ամերիկյան ավագ դպրոցների ավելի քան 100 աշակերտների ու պարզել, որ մարդկանց երաժշտական ու ռիթմիկ կարողությունները կապված են լեզվական ունակությունների հետ, գրում է vesti.ru-ն: 

Լսողական նյարդաբանության լաբորատորիայի տնօրեն Նինա Կրաուսի խոսքով՝ ռիթմը պահելու ունակությունը ապահովում է խոսքային հնչյունների նեյրոնային կոդավորումը, ինչը կարևոր է ընթերցանության ու օտար լեզուներ ուսումնասիրելու համար: 

Ավելին՝ ուսումնասիրությունները պարզել են, որ այն երեխաների մոտ, որոնք վատ են կարդացել իրենց հասակակիցների մեծ մասի համեմատ, հայտնաբերվել են դժվարությունների ռիթմի ու շարժողական խնդիրների կատարման ժամանակ: 

«Դա հաստատվում է կենսաբանորեն: Գործունեությունը, որը պահանջում է լսողության ու շարժման կոորդինացում, ղեկավարվում է գլխուղեղի մեկ մասով: Իսկ քանի որ ռիթմը լեզվի մեղեդայնության հիմնական որակներից է, եզրակացությունն ակնհայտ է՝ ռիթմ պահելու կարողությունը ու լեզվական ունակությունները փոխկապակցված են»,- պնդում է Կրաուսը: