Ձուկը երկարացնում է կյանքի տևողությունը


21:21 , 24 սեպտեմբեր, 2013

Ladynews.am-ը գրում է.

Այս եզրակացությանն են հանգել Հարվարդի համալսարանի հասրակական առողջության բաժանմունքի գիտնականները:

Ամերիկյան մասնագետները պարզել են, որ ձկի և ծովամթերքի սիրահարները ապրում են 2.2 տարի ավելի: Գիտնականները 16 տարի հետազոտություն են կատարել, ուսումնասիրել են 65 տարեկանից բարձր 2600 մարդու սրտանոթները և նկատել, որ ձկնամթերքի սիրահարներն ունեն բարձր օմեգա-3 ճարպային թթվի մակարդակ և միջինը 2.2 տարի ավել են ապրում, քան ավելի ցածր oմեգա-3 թթու ունեցողները:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ