13:22 , 17 դեկտեմբեր, 2024Գռզոն, որ առիթը բաց չի թողնում հանրությանը որպես ականավոր տնտեսագետ ու նոր գաղափարների աղբյուր ներկայանալու, ԱԺ-ում Ավինյան տիկոյի դրած տոնածառի բասն է արել ու փորձել համոզել, թե եթե գումար դրվեր ու մարկետինգ արվեր, ապա այս տարվա տոնածառը կարող էր Հայաստան բերել հազարավոր զբոսաշրջիկների՝ տեսնելու աշխահի ամենաբարձրահասակ տոնածառներից մեկը: Գռզոն հաշվել է ու պարզել, որ եթե մի 10000 զբոսաշրջիկ գար այդ պատրվակով Հայաստան, ապա բյուջեն 10 մլն դոլարով կլցվեր:
Գռզոն, որ գովաբանել է Տիկոյի «զածեյան», իրականում շատ լավ հասկանում է, որ փողերը «քամուն են տվել», բայց որպեսզի ինքն իրեն մի փոքր հեռու պահի այդ ամենից ու իմիջային վնաս չկրի որպես Տիկոյի քաղաքական թիմի զինակից (Գռզոն ու Տիկոն իրար անձնապես ատում են), ինչ-որ իդեաներ է երկնել՝ փորձելով թվալ խելացի:
Խելացի թվալու փոխարեն, սակայն, նա կրկին ընդգծել է իր պատեհապաշտ լինելը, քծնելու ունակությունն ու նյութական արժեքների հանդեպ ունեցած մոլուցքը: Երբ լսում ես Գռզոյին, թվում է՝ այս մարդը բացի փողից այլ հեղինակություն ու կյանքի իմաստ չի ճանաչում: Ցավոք, ոչ միայն թվում է, այլև ամեն ինչ հենց այդպես էլ կա. փողի հանդեպ մոլուցքը չլիներ, ո՞վ էր Գռզոյին ստիպել ՔՊ մտնել ու այս աղետին մաս կազմել՝ դառնալով թուրքական տնտեսական շահերի յուրատեսակ արտահայտիչն իշխող քաղաքական էլիտայում: