18:22 , 24 սեպտեմբեր, 20131in.am-ը գրում է.
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 24-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության պատվիրակությանը` գերատեսչության ղեկավար Գագիկ Բեգլարյանի գլխավորությամբ:
Հանդիպմանը, որին մասնակցել են փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, ԼՂՀ արտադրական ենթակառուցվածքների նախարար Հակոբ Ղահրամանյանը, քննարկվել են տրանսպորտի և կապի ոլորտներում երկու հայկական հանրապետությունների համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր:
Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ վերոհիշյալ ոլորտներում Հայաստանի Հանրապետության հետ համագործակցությունը պահանջված է և մեծապես կնպաստի ինչպես Արցախում տրանսպորտի և կապի զարգացմանը, այնպես էլ մեր հանրապետության ամբողջ տնտեսության առաջընթացին: