Ոստիկանները ձերբակալել են բիտայով մարդ սպանած հանցագործին


18:46 , 24 սեպտեմբեր, 2013

Operativ.am-ը գրում է.

Մոսկվայի Սավելովսկիի դատարանը ձերբակալել է Մոլդովիայի քաղաքացի Սերգեյ Չերնովին, ով վիճաբանության ժամանակ բիտայով սպանել էր իր հետ հակառակորդին:


Դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 22-ին, որի ժամանակ վիճաբանություն էր ծագել BMW-ի և Mitsubishi-ի ուղևորների միջև: Վիճաբանության ժամանակ Mitsubishi ուղևոր, Մոսկվայի քաղաքացի 32-ամյա երիտասարդը բիտայից ստացած հարվածներից մահացել էր:

BMW-ի վարորդը դեպքի վայրից փախչել է, սակայն ոստիկաններին հաջողվել է նրան ձերբակել:

 Այժմ նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել: