Իրանի նախագահը վետո է դրել երկրում հիջաբի պարտադիր կրման օրենքի վրա. Bild


19:01 , 16 դեկտեմբեր, 2024

Lurer.com-ը գրում է․

Իրանի կառավարությունում կոնֆլիկտ է սկսվել հիջաբի օրենքի շուրջ։ Խորհրդարանի կողմից ընդունված նոր օրենքը խստացնում է կանանց հիջաբ կրելու պահանջը և խիստ պատիժներ է սահմանում դրա խախտման դեպքում: Սակայն Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը վետո է դրել օրենքի վրա՝ մտավախություն ունենալով, որ այն կարող է նոր սոցիալական բունտի պատճառ դառնալ, գրում է Bild-ը։

Իրանական «Hamshari» հրատարակությունը գրում է, որ նախագահը հարցը փոխանցել է Իրանում առանցքային որոշումներ կայացնող գլխավոր մարմնին՝ Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդին, ինչը կարող է հանգեցնել օրենքի մասնակի չեղարկման։