Էրդողանն արդեն երգում է


13:57 , 16 դեկտեմբեր, 2024

Մինչ թուրքիայում հնչում են  բաց հայտարարություններ այն մասին, որ  Սիրիայից հետո մտադիր են տիրանալ «Զանգեզուրի միջանցքին»,  Էրդողանն Էրզրումում երգել է հայկական ժողովրդական «Սարի աղջիկ» երգը, որը, ի դեպ, բավական մեծ տարածում ունի տարածաշրջանում:

Իհարկե, գուցե ոմանք կարող են կատարվածում ոչինչ էլ չնշմարել, իսկ նշմարողներին էլ պիտակավորել, բայց արդյոք Էրդողանի երգը մեզ համար մի տեսակ չարագույժ չի՞ հնչում:

Նույն Էրդղանը հայտարարել է, որ առաջիկա մի քանի ամիսը Թուրքիայի ու աշխարհի համար վճռորոշ է լինելու: Ի՞նչ է  դա նշանակում, երևաց Սիրիայում: Արդյոք սիմվոլիզմի սիրահար թուրքերը հերթական անգամ ինչ-որ բա՞ն են հասկացնում  կամ կանխատեսում՝ հստակորեն ակնարկելով, թե ում ուղղությամբ է այս անգամ թուրքական յաթաղանը ճամփա բռնելու: Հատկանշական է, որ այդ երգը թուրքերն իրենցն են համարում՝ չնայած այն հայկական է: Իլհամն էլ Հայաստանն է  արդեն իրենը համարում՝ «Արևմտյան Ադրբեջան» կոչելով:

Բոլոր դեպքերում Էրդողանի երգը չափազանց բազմանշանակ է հնչում, որի ելևէջների «քաղցրությունը» հասու կարող է լինել թերևս միայն Նիկոլին. Էրդողան է  կարդում: