19:30 , 24 սեպտեմբեր, 2013Մեր աշխարհն լի է հրաշքներով: Ազատ ժամանակի և համապատասխան միջոցների առկայության դեպքում կարելի է ճանապարհորդել տարբեր երկրներ և ականտես լինել դրանցից շատերին: Դժբախտաբար, որոշ զբոսաշրջիկներ չեն գնահատում այդ գեղեցկությունը և փչացնում անգին մշակույթային արժեքները:
1. Դեռահասը գրել է իր անունը հին եգիպտական տաճարում

Այս տարվա մայիսին չինացի դեռահաս Դին Ցինհաոն այցելել էր հին եգիպտական տաճարը: Սակայն, ամենայն հավանականությաբ, նրա համար 3000-ամյա որմնանկարները չափազանց ձանձրալի թվացին, այդ պատճառով նա որոշեց արագորեն «կատարելագործի» դրանք: Դժվար է հավատալ, բայց Ցինհաոն պատի վրա գրեց իր անունը: Հիշեցնենք, որ սա 3000-ամյա տաճար է: Այս արվեստի ստեղծագործությունը կանգուն և ամբողջական էր մնացել առանց որևէ փոփոխությունների այսքան երկար տարիների ընթացքում և այդ ամենը նրա համար, որ ինչ-որ 15 տարեկան մի չաչաճճի փչացներ այն:
2. Զբոսաշրջիկը գտել էր հազվադեպ հանդիպող ութոտնուկին և կերել էր նրան

Ամերիկացի զբոսաշրջիկ Լաբրոս Գիդրասը սուզալողի ժամանակ Հունաստանում հայտնաբերել էր ութոտանի ութոտնուկին: Զբոսաշրջիկն անմիջապես հասկացավ, որ այսպիսի ութոտնուկի հետ ամեն օր չես հանդիպում (դա երկրորդ երբևէ հայտնաբերված ութոտանի ութոտնուկն էր), այդ պատճառով Լաբրոսը որոշեց ուտել նրան: Զբոսաշրջիկն ինքնուրույն պատրաստեց ուտեստը, քանի որ տեղացի խոհարարները հրաժարվեցին դա անել: Գիդրասն ասում է, որ հիմա իրեն վատ է զգում և ամենտխրեցուցիչ հանգամանքն այն էր, որ հազվագյուտ կենդանին համով չէր առանձնանում բոլոր մյուս ութոտնուկներից:
3. Զբոսաշրջիկները լուսանկարվել են մահացող դելֆինի հետ

Զբոսաշրջիկների մի խումբ չինական Հայնայն շրջանում ափի մոտ գտել էին վիրավորված դելֆինի: Իհարկե նրանք զանգահարեցին համապատասխան ծառայության և կենդանուն օգնություն ցուցաբերեցին:
Դե, դե, հենց այդպես էլ պետք էր լիներ, բայց մենք ապրում ենք ավելի դաժան իրականության մեջ:
Խեղճ կենդանուն օգնելու փոխարեն զբոսաշրջիկները ջրից հանեցին դելֆինին և սկսեցին այս ու այն կողմ պտտել, լուսանկարվել նրա հետ, այն ժամանակ, երբ կենդանաին վերջին ուժերն էր սպառում: Մի քանի նկարից հետո դելֆինը չդիմացավ և մահացավ:
4. Տղամարդը կոտրել է 600-ամյա արձանը

Օպերա-դել-Դուոմո (Ֆլորենցիա) այցելության ժամանակ ամերիկացի զբոսաշրջիկը, ում անունը չի հրապարակվում, հանկարծակի կոտրել էր 14 դարյա արձանի ճկույթը: Տղամարդը բավականին տրամաբնական պատասխան ուներ՝ նա փորձում էր չափել արձանը: Հատկանշական է, որ թեև արձանը 600-ամյա է, սակայն նրա ճկույթը տարիքով շատ ավելի փոքր է: Ենթադրվոմ է, որ այն կրկին տեղադրել են վիկտորիանական դարաշրջանում: Երևում է, ինչ-որ մեկն ավելի վաղ արդեն փորձել է չափել արձանը:
5. Ավտոկանգառներով ճանապարհորդող զբոսաշրջիկները գրաֆիտի են նկարել Մոհեր քարափիների վրա

Մոհեր քարափիները դարեր շարունակ հանդիսանում են Իռլանդիայի գլխավոր տեսարաժան վայրերից մեկը: Տպավորիչ տեսարան է, այնպես չէ՞:

Սակայն երկու ֆրանսիացի զբոսաշրջիկներ մտածեցին, որ նրանք ավելի լավ տեսք կունենան, եթե նմանվեն ավտոտնակի դարպասների, այդ պատճառով նրանք ժայռերի վրա 2.5 ք.մ. տարածքով գրաֆիտի նկարեցին: Հեղինակները նույնիսկ այդ պրոցեսի հոլովակն էին ներբեռնել YouTube, որը շուտով հեռացվեց: