«Մուդիսը» թե մեկ այլ վարկանիշային ընկերություն իջեցրել է մեր երկրի վարկանիշը


17:20 , 24 սեպտեմբեր, 2013

«Մուդիսը» թե մեկ այլ վարկանիշային ընկերություն իջեցրել է մեր երկրի վարկանիշը ներդրումայինից սպեկուլյատիվ՝ կապված պետական արժեթղթերի հետ: Հայաստանցիների չգիտեմ որ տոկոսին (բայց հաստատ 90-ից ոչ ցածր) սա ոչինչ չի ասում, բացի իհարկե «իջեցնել» բառից, ինչը մեր կյանքի այսօրվա անբաժան հատկանիշն է: Սակայն մեր «սիրելի» վարչապետի համար այս իջեցումը կարծում եմ, որ դատապարտման դատավճռի պես մի բան է, ինչին պետք է հետևի նրա առնվազն մեղայականը…