21:01 , 24 սեպտեմբեր, 20131in.am-ը գրում է.
Դալլասի կենդանաբանական այգին ստիպված է իր կենդանիներից մեկին՝ 195 կգ-անոց արու գորիլա Պատրիկին, ուղարկել մեկ այլ կենդանաբանական այգի՝ վերականգնողական կուրս անցնելու:
Նման որոշման պատճառը Պատրիկի ագրեսիվ պահվածքն է էգերի նկատմամբ, հայտնում է ABC-ն:
Գորիլան կծել էր էգերից մեկին ու «ծաղրել» մյուս կենդանիներին:
Դալլասի կենդանաբանական այգու ներկայացուցիչները պատմել են, որ կենդանին հրաշալի հարաբերություններ ունի մարդկանց հետ, սակայն ոչ մի կերպ չի կարողանում լեզու գտնել իր տեսակի մյուս ներկայացուցիչների հետ:
Riverbanks կենդանաբանական այգու կաթնասունների կուրատոր Ջոն Դևիսը պատմել է, որ գորիլան նախ առանձին կապրի 3 արուներից, սակայն հնարավորություն կունենա տեսնել նրանց ու զգալ վերջիններիս հոտը, ապա որոշ ժամանակ հետո կենդանուն թույլ կտան ապրել նրանց հետ մեկ վանդակում: