20:31 , 24 սեպտեմբեր, 2013Aysor.am-ը գրում է.
Հատուկջոկատային Դեյնի Նայթինգեյլը, ով պատմել էր, որ արքայադուստր Դիանան սպանվել է անվտանգության աշխատակիցների հատուկ գործողությունների արդյունքում, օրերս անհետացել է: Նա պետք է այս գործով ցուցմունք տար, բայց անսպասելի լքել է Մեծ Բրիտանիան:
Հիշեցնենք, որ արքայադստեր կանխամտածված սպանության մասին հայտնի էր դարձել հատուկ ջոկատայիններից մեկի դատավարության ժամանակ: Դատական նիստերի դահլիճում ընթերցվել էր նամակ, որտեղ ասվում էր, որ դիպուկահարներից մեկը կնոջ հետ զրույցում պատմել է, որ մասնակցելու է արքայադստեր սպանությանը: Դատարանը պետք է հարցաքններ Նայթինգեյլին, որպեսզի պարզեր, արժի նորից վերսկսել արքայադուստր Դիանայի մահվան հետաքննությունը:
Նախորդող հրապարակում՝ Արքայադուստր Դիանայի մահվան նոր վարկած է շրջանառվում