Ծանրամարտի ԱԱ. Անդրանիկ Կարապետյանը զրո է ստացել


15:56 , 12 դեկտեմբեր, 2024

Armsport.am-ը գրում է․

Բահրեյնի մայրաքաղաէ Մանամայում շարունակվող ծանրամարտի աշխարհի առաջնության հերթական օրը պայքարի մեջ է մտել Հայաստանի ներկայացուցիչներից Անդրանիկ Կարապետյանը (89 կգ)։

28-ամյա ծանրորդը պոկում վարժությունում կարողացել է գլխավերևում պահել միայն 170-կիլոգրամանոց ծանրաձողը և չորրորդ տեղում էր, սակայն հրում վարժությունում Կարապետյանը 0 է ստացել ու զրկվել երկամարտում մեդալ նվաճելու հնարավորությունից: Կարապետյանը չի կարողացել բարձրացնել 201 և 203 կգ կշռող ծանրաձողերը:

Այս քաշային կարգում չեմպիոնությունը նվաճել է բուլղարացի Կառլոս Նասարը, որն այս տարի Փարիզում դարձել էր Օլիմպիական չեմպիոն: Երկամարտում Նազարը 405 կգ արդյունք է ցույց տվել:

Այսօր՝ դեկտեմբերի 12-ին, 96 կգ քաշայինների A ենթախմբում մրցահարթակ դուրս կգան Հակոբ Մկրտչյանը և Դավիթ Հովհաննիսյանը: Մրցելույթների մեկնարկը 18:30-ին է: