16:12 , 24 սեպտեմբեր, 20131in.am-ը գրում է.
Եվրոպական 17 երկրների բարձրաստիճան պաշտոնյաները ստորագրել են ռասիզմի դեմ հայտարարություն՝ աջացելու Իտալիայում առաջին սևամորթ նախարար Սեսիլ Կիենգեին, որը ռասիստների հարձակման զոհն է դարձել: Այս մասին հայտնում է The Local-ը:
«Մենք պետք է պաշտպանենք ռասային բազմազանությունն ու պայքարենք ռասիզմի դեմ: Այն, որ Կիենգեն տուժել է, պարզապես անընդունելի է»,- լրագրողներին հայտնել է նախաձեռնության հեղինակ, բելգիացի փոխվարչապետ Ժոել Միլկիեն:
Հայտարարությունը ռասիզմի դեմ պայքարին ուղղված ավելի լայն գործողությունների կոչ է անում:
Կիենգեն պնդում է, որ ռասիզմը պետք է ընկալվի որպես Եվրոպայում ժողովրդական սկզբունքներին դեմ գնալու փորձ:
Ամռանը ելույթի ժամանակ ռասիստները սևամորթ նախարարի ուղղությամբ բանաններ էին նետել, իսկ շենքի մոտ, որտեղ պետք է տեղի ունենար հանդիպումը, տեղադրվել էին արյամբ պատված մանեկեններ: