Google-ը 235 մլն դոլարով 6 նոր շենք է գնել


16:00 , 24 սեպտեմբեր, 2013

Lragir.am-ը գրում է.

Google ինտերնետային ընկերությունը 6 շենք է գնել Կալիֆորնիա նահանգում գտնվող Մաունթին Վյու Սիլիկոնային հովտում, որոնց համար ընդհանուր վճարել է 235 միլիոն դոլար:

Շենքերի ընդհանուր մակերեսը 37.2 հազար ք/մ է: Տարեսկզբի տվյալներով Google-ը ուներ 325 հազար ք/մ տարածք, բացի այդ ընկերությունը վարձակալում է 353 հազար ք/մ տարածք: Նոր շենքերում աշխատելու են Google-ի 5500 աշխատակիցներ: