15:48 , 24 սեպտեմբեր, 20131in.am-ը գրում է.
Բելգիայի Մոնս քաղաքի առաջին ատյանի դատարանը մեղադրել է դաշնային պետությանը եկամտահարկի հաշվարկի ժամանակ հարկային վարչարարության սխալի համար: Սխալը տեղ է գտել աշխատավարձերի ինդեքսավորման հաշվարկներում: Տեղի ԶԼՄ-ների տվյալներով՝ ավելի քան 20 տարի հարկային ծառայողները յուրաքանչյուր հարկատուից տարեկան հավաքել են ավելի գումար, որը տարիների ընթացքում կազմել է մի քանի հարյուր միլիոն դոլար: Այս մասին հայտնում է Interfax-ը:
Դատարանը պետությանը պարտավորեցրել է հարկատուներին վերադարձնել հավաքված ավելորդ հարկերը: Սակայն հարկային օրենսգրքում ասվում է, որ հարկերին վերաբերող ցանկացած հավակնություն պետք է առաջադրվի հարկի չափի մասին հարկատուին ուղարկված ծանուցումից 6 ամսվա ընթացքում:
Անտվերպենի դատարանը մեղադրել էր պետությանը նույն սխալի համար դեռևս 2005-ին: Սակայն 2012-ին ֆինանսների նախարար Սթևեն Վանակերեն հերքել էր հաշվարկներում որևէ սխալի հնարավորությունը: