Հակոբ Ասլանյանը փոշմանել է եւ կմնա ՔՊ-ում. նա գրառում է արել


18:21 , 11 դեկտեմբեր, 2024
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանը, որ այսօր հայտարարել էր մեկ ամսով ՔՊ-ում գործունեությունը դադարեցնելու մասին, որպեսզի կուսակցությունը շանս տա իր ընկեր Հովիկ Աղազարյանին պարզաբանումներ տալու, քիչ առաջ Ֆեյսբուքի իր էջում մի երկխոսություն է հրապարակել, որից պարզ է դառնում, որ պատգամավորը հետ է վերցնում խոսքերը, փոշմանել է եւ շարունակում է  է մնալ ՔՊ անդամ։