Նիկոլը զոհաբերում է հատկապես իրեն ամենաշատը *ռ մտածներին
16:29 , 11 դեկտեմբեր, 2024
Բոլորին անակնկալի է բերել ծերունական իմաստնությամբ բնավ չփայլող ՔՊ-ական զառամյալ Ասլանյան Հակոբը. հայտարարել է, որ մտադիր է կասեցնել ՔՊ-ի հետ համագոծակցությունը, գուցե նույնիսկ դուրս գա խմբակցությունից, բայց մանդատը վայր չդնի: Բանից պարզվում է, որ հանրային տրանսպորտում ոչ վաղ անցյալում մի լավ խայտառակված ծերունին որոշել է նման քայլերի գնալ Աղազարյան Հովիկի շուրջ տեղի ունեցող զարգացումների պատճառով: «Ես պետականապետ մարդ եմ, անկախ նրանից կլինեմ խմբակցության ներսում, չեմ լինի, ես կշարունակեմ իմ գործունեությունը»,-մասնավոևրապես՝ հայտարարել է Հակոբը:
Աղազարյան Հովիկի հանդեպ սե՞րն ու հարգա՞նքն է ստիպել Հակոբին քաղաքական խարակիրիի դիմել, թե՞, այնուամենայնիվ, Նիկոլից մի «խդրագիր» էլ սա է ստացել: Շատ հավանական է, որ գործ ունենք երկրորդ տարբերակի հետ, ուղղակի Հակոբին «խնդրել են» խնդրագրի պահը գաղտնի պահել: Բոլոր դեպքերում փաստ է, որ Նիկոլը զոհաբերում է հատկապես իրեն ամենաշատը ոռ մտածներին, ինչը պետք է ազդակ լինի մնացյալին:
Բայց այստեղ ավելի գլոբալ հարց է ծագում՝ ի՞նչ է լինելու ՔՊ-ի ճակատագիրը, եթե այդ ուժը զրկվի սահմանադրական մեծամասնությունից: Գործ ունենք քաղաքական խորքային պրոցեսների հե՞տ, թե՞ բացառապես Հակոբյան Աննայի «աղջկական» կամակորության:
Բոլոր դեպքերում ՔՊ-ի բանը բուրդ է թվում: