15:24 , 24 սեպտեմբեր, 20131in.am-ը գրում է.
Սիրիայի Ազեզ շրջանում պատանդ պահվող 9 լիբանանցիների ծնողները այսօր կեսօրին բողոքի հանրահավաք են արել Ռապիե շրջանում գտնվող թուրքական դեսպանատան դիմաց, հայտնում է հայկական lradou.com (Լրատու) կայքը:
Հանրահավաքի մասնակիցներից Հայաթ Աավալին լրատվական ծառայություններին հայտնել է, որ իրենք այսուհետ ամեն գնով շարունակելու են շարժումները և օգտագործելով բոլոր միջոցները՝ փորձելու են անհանգստություն պատճառել Թուրքիայի շահերը ներկայացնող կազմակերպություններին ու թուրք դիվանագետներին: