15:18 , 24 սեպտեմբեր, 2013
Emedia.am-ը գրում է.
Փարիզից Ցյուրիխ թռչող ֆրանսիական քաղաքացիական օդանավից 44 կիլոգրամ ոսկա սալիկներ են գողացել՝ 1,6 մլն եվրո արժողությամբ:
Ոսկին տեղափոխվել է Air France ընկերությանը պատկանող օդանավի ուղեբեռային հատվածում: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն՝ հղում կատարելով TF1-ին: Ընդհանուր ուղեբեռային հատվածում եղել է 300 կիլոգրամ ոսկյա սալիկներ: Կորուստը հայտնաբերվել է Շվեյցարիայում բեռնաթափման ժամանակ:
Ինչպես մանրամասնում է Le Monde թերթը, ոստիկանությունը գողության մեջ կասկածում է Շառլ դե Գոլի անվան օդանավակայանի աշխատակիցներին, որտեղ տեղի է ունեցել ոսկու բեռնումը:
Հաղորդվում է, որ Փարիզի օդանավակայանում ոսկի տեղափոխում են պարբերաբար, այդ պատճառով բեռնակիրները կարող էին գողության ծրագիր մշակել և իրականացնել այն:
Այն մասին, թե ում են պատկանել ոսկա սալիկները և ով պետք է դրանք ստանար Շվեյցարիայում, ոչինչ չի հաղորդվում: