Բորիկը շատ է մեծամտացել


20:55 , 10 դեկտեմբեր, 2024
Մուրազի Բորիկը, «դոշ ծեծելով» Աղազարյան Հովիկի ինտիմ կյանքի գաղտնիության երաշխավորման համար, հայտարարել է, որ այսօր Հովիկին չպաշտպանող ընդդիմադիր պատգամավորների հեռախոսները, երբ վաղը «քչփորվեն» իշխանությունների կողմից, ինքը լռելու է:

Բորիկն իսկապես հաբռգել է, լազվել, մեմածմտացել: Փաստորեն՝ սեփական աչքում Բորիկն ինքն իրեն մի մեծ բան է կարծում ու այդպիսով սպառնում: Վա՜յ նրանց, ովքեր պետք է մնան Մուրազի Բորիկի հույսին: Այդ պատգամավորները նույն օրը ևեթ պետք է հրաժարվեն քաղաքական գործունեությունից կամ, առհասարակ, տնից դուրս չգան մինչև բնական մահով մեռնելը…

Բայց ո՞վ է Բորիկին այսքան մեծ ինքնավստահություն ներշնչել: Ակնհայտորեն դա արել են նրանք, ովքեր Բորիկի բերանը շահագործում են սեփական քաղաքական շահերին ի նպաստ՝ դիմացն այնտեղ կոխելով դոլարներ: Բորիկին «կուտ են տվել», որ ավելի մեծ էնտուզիազմով լեզվավաճառությամբ զբաղվի ու հովիկաղազարյաններին շոյի՝ հընթացս ընդդիմությանը փնովելով:

«Վսյո տակի» Բորիկի այսպիսի վերաբերմունքը Հովիկի հանդեպ բավական կասկածելի է թվում արդեն ու ոչ միայն քաղաքական իմաստով,համաձայն չե՞ք…