Բորիկը տրտնջացել է, թե ինչու ՀՀԿ-ն ժամանակին փրկեց Թևանյան Անդոյին թլպատումից
15:50 , 10 դեկտեմբեր, 2024
Մուրազի Բորիկը ՀՀԿ-ին մեղադրել է մի Հովիկ Աղազարյանի չափ էլ «դուխ» ու սկզբունքայնություն չունենալու համար՝ պնդելով, թե եթե Հովիկի նման դիմադրեին Նիկոլին, ցայսօր կմնային իշխանության:
Բորիկը կցանկանա՞ր, որ ՀՀԿ-ն մնար իշխանության: Ախր եթե մնար, ինքն այսօր այսքան շատ «բաբլո» որտեղի՞ց էր «քերելու», ինչպե՞ս էր սրա-նրա փողերն ուտելու ու թրփոշանալու: Բորիկի՝ նախահեղափոխական ժամանակների ֆոտոներն ով է տեսել: Արձանագրենք, որ նրա վիզն այդ ժամանակ տանձի պոչի կրկրնօրինակն էր դարձել, իսկ հիմա՝ եզի…
ՀՀԿ-ն չդիմադրեց ժողովրդի պահանջին (Նիկոլի հետևում կանգնած էր ժողովրդի ճնշող մեծամասնությունը, ու դա փաստ է), քանի որ ցանկացավ փրկել Թևանյան Անդոյին թլպատումից. Անդոն էր, չէ՞, հոխորտում, թե եթե Նիկոլը չգա, Հայաստանը վերածվելու է մուսուլմանական երկրի: Այլ հարց, թե ինչ արեց Նիկոլը դրանից հետո: Ի՞նչ արեց որ, Բորիկին բանի տեր սարքեց ու մինչև հիմա սարքում է, և հայտնի էլ չէ, թե երբ է Բորիկին սարքելու պրոցեսը կանգ առնելու…