Համայնքների բյուջեների եկամուտները ծախսերից 89 անգամ արագ են աճում


15:00 , 24 սեպտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Այս տարվա առաջին 7 ամիսներին համայքների բյուջեների եկամուտներն ավելացել են 8.9 տոկոսով, իսկ ծախսերը` 0.1 տոկոսով, այսինքն` ծախսերը եկամուտներից 89 անգամ ավելի դանդաղ են աճում: 

Սրա արդյունքում համայնքային բյուջեների հավելուրդն ավելացել է անցած տարվա նույն ժամանակի 524.1 մլն դրամից, այս տարի դառնալով` 4 մլրդ 53.7 մլն դրամ: 

Ընդ որում, ըստ Ազգային վիճակագրական ծառայության տվյալի, համայնքային բյուջեների մոտ 20 տոկոսը կազմում են հարկերն ու տուրքերը, իսկ ուղիղ կեսը կազմում են պաշտոնական դրամաշնորհները: Մնացած 30 տոկոսը այլ եկամուտներն են: Իսկ ծախսերի 98.8 տոկոսը ընթացիկ ծախսերն են, որից մասնավորապես մոտ 22 տոկոսը` աշխատանքի վարձատրությունը, մոտ 39 տոկոսը` ապրանքների և ծառայություների ձեռքբերումը, 22.5 տոկոսն էլ` սուբսիդիաները: 

Ծախսերից մասնավորապես երկնիշ աճ է ապահովել միայն բնակարանային շինարարության և կոմունալ ծառայությունների ծախսը` մոտ 16 տոկոս աճով: