12:41 , 9 դեկտեմբեր, 2024ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պատրաստ է «խաղաղության». Թրամփն այս մասին ասել է The New York Post-ին՝ պատմելով Փարիզի Աստվածամոր տաճարի վերաբացման կապակցությամբ Ֆրանսիա կատարած այցի շրջանակում Զելենսկիի հետ հանդիպման մանրամասները:
«Նա ցանկանում է խաղաղություն հաստատել: Սա նոր բան է: Նա հրադադար է ցանկանում: Նա ցանկանում է խաղաղություն հաստատել: Մենք մանրամասները չենք քննարկել: Նա կարծում է՝ ժամանակը եկել է և Պուտինը պետք է նույնը մտածի, որովհետև կորցրել է 700,000 մարդ: Այս ամենը չի ավարտվի, քանի դեռ խաղաղություն չկա: Հիմա ձևակերպում եմ հայեցակարգ՝ ինչպես վերջ տալ այս անհեթեթ պատերազմին», - ասել է Թրամփը The Post-ին տված հեռախոսազրույցում։