Ահաբեկիչները հայտնել են, որ վերցրել են Դարաայի վերահսկողությունը, բանակը տեղեկացնում է վերադասավորման մասին


11:17 , 7 դեկտեմբեր, 2024

Սիրիացի գրոհայինները հայտնել են, որ շաբաթ վերցրել են հարավային Դարաա քաղաքի վերահսկողությունը, որտեղ 2011թ. սկսվել էր ապստամբությունը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի դեմ, տեղեկացրել է Reuters-ը։

Աղբյուրները տեղեկացրել են, որ սիրիացի զինվորականները համաձայնել են Դարաայից զորքերը դուրս բերելուն այն համաձայնության շրջանակում, որը «բանակի պաշտոնյաներին ընձեռում է անվտանգ անցում դեպի մայրաքաղաք Դամասկոս»։

Բանակի գլխավոր հրամանատարն իր հերթին տեղեկացրել է, որ զինվորները, որոնք գործում են հարավային Դարաա եւ Սուեյդա քաղաքներում, «վերադասավորում են իրականացրել եւ պաշտպանական շրջան ստեղծել»։