Նույնիսկ մեղադրողը չհասկացավ, թե ինչ կտար Վարդան Սեդրակյանին Պարույր Հայրիկյանի մահը


14:23 , 24 սեպտեմբեր, 2013

Մի հին ու գեղեցիկ երգ կա, երաժշտությունը Ալեքսեյ Հեքիմյանի: 
Ես չիմացա թե ինչու, դու չիմացար թե ինչպես:

Հենց այս երգի մոտիվներով էլ ավարտվեց անկախ Հայաստանի պատմության ամենաանհեթեթ դատավարություններից մեկը:
Եվ նույնիսկ մեղադրողը չհասկացավ, թե ինչ կտար Վարդան Սեդրակյանին, Պարույր Հայրիկյանի մահը: Թերևս միայն մեկ բան, ընտրություններին 6-րդ տեղից կհայտնվեր 5-րդ տեղում: Գուցե Սեդրակյանը կենտ թվի մոլի սիրահա՞ր է: