Վրաստանում ցույցերի ութերորդ օրն է, իրավիճակը շարունակում է լարված մնալ


23:50 , 5 դեկտեմբեր, 2024

24news.am-ը գրում է․

Վրաստանում ցույցերի ութերորդ օրն է, բողոքում են ԵՄ-ին անդամակցության շուրջ բանակցությունների մեկնարկը օրակարգից հանելու՝ իշխանությունների որոշման դեմ: Բողոքի ակցիան լարված է անցնում․ ցուցարարները պիրոտեխնիկա են օգտագործում։
 
Հաղորդվում է՝ Վրաստանի ՆԳՆ-ն ձերբակալել է ևս 5 մարդու՝ խմբակային բռնություն կազմակերպելու, ղեկավարելու կամ դրան մասնակցելու մեղադրանքով: Ձերբակալվածները 24-49 տարեկան են, նրանց թվում՝ մեկ օտարերկրացի, որոնց սպառնում է մինչև 9 տարի ազատազրկում։