Այսօր իմ ընտանիքը լիքը պարտքեր ունի, բայց դա ներդրում է, իմ ընտանիքի օրինակով զուգահեռ եմ տանում պետության հետ. Հակոբ Արշակյան


11:26 , 5 դեկտեմբեր, 2024

Tert.am-ը գրում է․

ԱԺ-ում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի ընտրության հարցն է քննարկվում: Արտահերթ ելույթով հանդես եկավ ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը, ով անդրադարձավ ընդդիմադիր պատգամավորների քննադատություններին:

Մասնավորապես ի պատասխան Հարկային օրենսգրքի փոփոխությունների մասին քննադատությունների նա նշեց, հարկային քաղաքականությունը դա բիզնեսի համար լավ պայմաններ ստեղծելու համար է և պարզ է, որ որոշ ժամանակ դա կարող է վատթարացնող նորմ լինել, որոշ ժամանակ՝ բարելավող:

Նրա խոսքով՝ երկարաժամկետ առումով նշանակում է հավասար պայմանների ստեղծում և որտեղ անհրաժեշտ է աջակցություն, այդ աջակցությունը տրամադրվում է արդեն ըստ բյուջե եկած եկամուտների:

«Երբ դուք շատ ժամանակ նման քաղաքականությունների դեմ բողոքում եք, ես հասկանում եմ, որ մեխանզիմներ կան, որոնք ուզում եք շարունակեն աշխատել: Երբ երկու խանութ կա իրար կողք, մեկը ՀԴՄ տպում է, մյուսը՝ ոչ, դա նշանակում է, որ այդտեղ կա անարդարություն:

Պա՞րզ է, չէ, որ ով տպում է 20 տոկոս պակաս եկամուտ է ունենալու և մի 2 տարի հետո փակվելու է, ի՞նչ է անելու, սկսելու է ինքն էլ չտպի: Դրա համար պետք է հավասար պայմաններ ստեղծենք, որ շրջանառության քչացման համար չգնան նման խախտումների տնտեսվարողները»,- ասել է նա:

Ամբողջական հոդվածը՝ այստեղ։