Վրաստանի ԱԳ նախարարը ռուսական կողմի հայտարարությունը համարում է «սկզբունքորեն սխալ մոտեցում»


13:34 , 24 սեպտեմբեր, 2013

Tert.am-ը գրում է.

Վրաստանի արտաքին գործերի նախարար Մայա Փանջիկիձեն «սկզբունքորեն սխալ մոտեցում» է համարում Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Գրիգորի Կարասինի հայտարարությունն այն մասին, որ «Վրաստանն արհեստականորեն սրում է իրավիճակը Հարավային Օսիայի սահմանին», գրում է apsny.ge-ն։

«Վրաստանի տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը պետք է անձեռնմխելի լինեն։ Դրանք միջազգային նորմերով ճանաչված Վրաստանի սահմաններն են, և փշալարը (ռուս սահմանապահների տեղադրած-Tert.am) անցնում է այդ սահմանների միջով»,-ասել է նա։

Ըստ վրացի նախարարի՝ սկզբունքորեն սխալ մոտեցում է, երբ Կարասինը հայտարարում է, որ Վրաստանն արհեստականորեն սրում է իրավիճակն «այսպես կոչված՝ Հարավային Օսիայի այսպես կոչված՝ պետական սահմանին»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ