Առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի


14:52 , 4 դեկտեմբեր, 2024

Երևանում դեկտեմբերի 4-ի ցերեկը, 5-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ից: 

Մարզերում դեկտեմբերի 4-ի ցերեկը, 5-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին հյուսիսարևելյան 2-5մ/վ։

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։