Հայաստանում ոստիկանը, ով պետք է կանխի ինքնասպանությունները, ինքն է ինքնասպան լինում


13:27 , 24 սեպտեմբեր, 2013

Replik.am-ը գրում է.

Ինքնաոչնչացման այս արատը կարելի է ասել Հայաստանյան այսօրվա առօրյաի անբաժանելի մասն է կազմում: Եվ ամենասարսափեցնողը այն է, որ իրականում այդպես էլ չես կարողանում հասկանալ իրական պատճառները: Տեսեք`ինքնասպանության փորձերը, որոնք հանգամանքների բերումով կանխված են լինում, այդպես էլ իրենց իրական մոտիվներով երևան չեն գալիս, քանի, որ ինքնասպանության փորձ կատարողը ,ողջ մնալով ,հասկանալի պատճառներով երբեք ճիշտը չի ասի, ավելի ճիշտ դա կնմանվի իրականության լղոզված պատկերին, իսկ նրան, ում ցավոք սրտի հաջողվում է վերջ տալ իր կյանքին ,հիմնականում բուն պատճառը չի ներկայացնում, այսինքն թողնում է նմանատիպ հետևյալ գրառում, օրինակ` «Սիրում եմ բոլորիդ, ընտանիքիս անդամներին, աշխատանքային ընկերներիս եւ խնդրում եմ ոչ ոքու չմեղադրել իմ այս քայլի համար»: Պետք է նշել, որ ինքնասպանությունների կանխման գործում հայ ոստիկանները մեծ հաջողություն են գրանցել, հարյուրավոր դեպքեր կան արձանագրված, երբ հենց ոստիկանը իր անձնուրաց քայլերով կարողացել է կանխել ինքնասպանության փորձերը: Եվ երևի հենց այդ է պատճառը, որ, երբ այսօր լրահոսում կարդացի, որ`Վանաձորում, սեպտեմբերի 23-ին, կախվելու միջոցով ինքնասպանություն գործած ոստիկանի դեպքի առթիվ նոր մանրամասներ են հայտնի դարձել դա ինձ իրոք շատ հետաքրքրեց: Խնդրում եմ ինձ ճիշտ հասկանալ սա սովորական հետաքրքրասերի մոլուցք չէ, այլ իրոք ես շատ եմ ուզում հասկանալ, թե ինչն է դրդել 36-ամյա Դավիթ Մայիլյանին, որը ի դեպ ամուսնացած էր, ուներ երկու երեխա՝ 1 տղա եւ մեկ աղջիկ ,գնալ այդպիսի քայլի, այսինքն ինքնասպանություն գործել տան լոգարանում՝ խողովակից կախվելու միջոցով: Լրահոսը հայտնում է, որ բնակարանում քննչական խումբը հայտնաբերել է երկտող, որում մասնավոապես գրված է. «Սիրում եմ բոլորիդ, ընտանիքիս անդամներին, աշխատանքային ընկերներիս եւ խնդրում եմ ոչ ոքու չմեղադրել իմ այս քայլի համար»: Ցավոք սրտի սա համարել նոր մանրամասներ ես չեմ կարող, քանի, որ սա առկա հարյուրավոր ինքնասպանություններին շատ տիպիկ գրառում է: Թե ինչն է եղել 36-ամյա ոստիկանի նման քայլի դիմելու պատճառը, ոչ ոք չգիտի, վարկածներ ևս չեն շրջանառվում դեռևս: Ինչ վերաբերվում է իմ մտածելակերպին այս հարցի շուրջ, ապա ես կարող եմ մի բան ընդամենը եզրակացնել, որ ես հակված եմ այն մտքին, որ Հայաստանում ինքնասպանությունների 90 տոկոսը դա սոցիալական հողի վրա է կատարվում, և եթե մենք կատարենք ուսումնասիրություններ, ապա կտեսնենք, որ այս ճանապարհով կյանքից հեռացածների մեծ մասը դրանք հիմնականում սոցիալապես ծանր պայմաններում ապրող մարդիկ են:

Հ.Գ-Իսկ ինչի  ո՟վ չգիտի, որ այսօր դժբախտաբար մեր ոստիկանները/ այստեղ ի նկատի ունեմ ազնիվ ոստիկաններին/ այնքան քիչ են վաստակում, որ նրանց մենք նույնպես կարող ենք դասել անապահով խավի ներկայացուցիչների դասին: Ափսոս հազար ափսոս…