12:51 , 24 սեպտեմբեր, 2013Tert.am-ը գրում է.
Վենեսուելան նամակ է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Գի Մունին` խնդրելով Նյու Յորք այցելել պատրաստվող այդ երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոյի և վենեսուելական պատվիրակության մյուս անդամների հանդեպ հարգանքի երաշխիքներ տրամադրել, հայտնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ-ը:
Նամակը հղվել է Վենեսուելայի ԱԳՆ-ի անունից: Նշվել է, որ հարգանք պետք է դրսևորվի մասնավորապես ԱՄՆ-ի կառավարության կողմից: Վենեսուելական պատվիրակությունը մեկնում է Գլխավոր ասամբլեայի նիստին:
Սակայն արտգործնախարարության նամակից պարզ է դարձել, որ պատվիրակության մասնակցության մասին վերջնական որոշում դեռ ընդունված չէ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ