12:44 , 24 սեպտեմբեր, 2013Aysor.am-ը գրում է.
Արցախում սիրիահայերի նոր հոսք է սպասվում: ԼՂՀ կառավարությունում ծրագրում են, որ նրանց կտեղակայեն հին գյուղերում և ոչ թե Քաշաթաղի շրջանում, ինչպես մինչ հիմա էր: Նախօրեին այս մասին «Հայաստան» համահայկական հիմնադրամի ԱՄՆ արևմտյան ափի նվիրատուների խմբի հետ հանդիպմանն ասել է վարչապետ Արա Հարությունյանը, փոխանցում է karabakh-open.info-ն:
Նման գաղափար եղել է նաև մինչև հիմա, սակայն եկող սիրիահայերը հիմնականում Ղամիշլիից էին և նախընտրել են հաստատվել Քաշաթաղի հարավային թևում, որտեղ մինչ այդ էլ Ղամիշլիից եկած հայեր էին բնակվում ու հաջողությամբ զբաղվում հողագործությամբ:
Արցախի մնացած շրջաններում սիրահայերին տեղավորելն, ըստ վարչապետի, ավելի քիչ գումար կապահանջի, քանի որ հին գյուղերում ազատ տները շատ են, նաև խնդիրներ չեն ծագի աշխատանքի ու սոցիալական առումով, ավելի հեշտ կլինի ինտեգրման գործընթացը: