Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի


13:25 , 2 դեկտեմբեր, 2024

Երևանում դեկտեմբերի 2-ի ցերեկը, 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից:

Մարզերում դեկտեմբերի 2-ի ցերեկը, 3-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են թույլ տեղումներ։

Դեկտեմբերի 3-ի ցերեկը, 4-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հյուսիսարևելյան` 2-5մ/վ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։