12:12 , 24 սեպտեմբեր, 2013Lragir.am-ը գրում է.
Քենիայի ՆԳՆ ղեկվարը հայտարարել է, որ մայրաքաղաք Նայրոբիում առեւտրի կենտրոնում բոլոր պատանդներն ազատ են արձակվել, տեղեկացնում է Ֆրանս Պրեսը:
Հիշեցնենք, որ ահաբեկիչները սեպտեմբերի 21-ին գրավել էին Ուեսթգեյթ առեւտրի կենտրոնը՝ պատանդ վերցնելով այնտեղ գտնվողներին: Պաշտոնական տվյալներով զոհվել է 62, վիրավորվել ավելի քան 200 մարդ:
Ահաբեկչական գործողությունն իրականացրել է սոմալիական Ալ Շաբաբ խմբավորումը: